Ֆրանսիայում 2017 թվականին առաջին անգամ ապաստանի 100 հազարից ավելի խնդրագիր Է տրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները 2017 թվականին պատմության մեջ առաջին անգամ փախստականի կարգավիճակի տրամադրման 100 հազարից ավելի խնդրագիր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 8-ին հայտնել են Ֆրանսիայի փախստականների եւ հայրենազրկվածների պաշտպանության գերատեսչությունում (OFPRA):

«Ամբողջ 2017 թվականի ընթացքում գերատեսչությունում ստացված ապասատանի խնդրագրերի ընդհանուր թիվը հասել Է 100 հազար 412-ի, ինչը 17 տոկոսով ավելի Է 2016 թվականի համեմատությամբ»,-արձանագրել են վարչությունում: Խնդրագրերի քննարկումից հետո «գրեթե 43 հազար մարդ փախստականի կարգավիճակով հայտնվել են գերատեսչության պաշտպանության ներքո»:

«Դա 17 տոկոսով ավելի Է 2016 թվականի համեմատությամբ»,-նշել են այնտեղ: Ապաստան հայցողները հիմնականում Ալբանիայից են (7630 խնդրագիր), Աֆղանստանից (5987), Հայիթիից (4943), Սուդանից (4486), Գվինեայից (3780) եւ Սիրիայից (3249): «2017 թվականին նաեւ հայցագրերի ակնհայտ աճ Է դիտվում Արեւմտյան Աֆրիկայի երկրներից, մասնավորապես, Կոտ-դ՛ Իվուարից եւ Գվինեայից»,-հավելել են վարչությունում: Մեկնաբանելով այն փաստը, որ վարչությունն իր պատմության մեջ առաջին անգամ Է 100 հազար դիմում Է գրանցել ապաստան խնդրողներից, գերատեսչության ղեկավար Պասկալ Բրիսը նշել Է, որ դեռեւս վաղաժամ Է խոսել Ֆրանսիա փախստականների զանգվածային հոսքի մասին:

«Ապաստան ստանալու 100 հազար խնդրագրերի նշաձողը, որոնցից գրեթե 43 հազարը բերել են փախստականի կարգավիճակի կամ լրացուցիչ պաշտպանության տրամադրման, անտարակույս, խորհրդանշական Է, բայց չպետք Է մեկնաբանվի որպես զանգվածային հոսք: Խոսքը փախստականների թվի 17 տոկոսով ավելանալու մասին Է անցյալ տարվա համեմատությամբ, եւ չմոռանանք, որ Գերմանիան իր մոտ կրկնակի ավելի շատ ապաստան խնդրողների Է գրանցում, քան մենք»,-ասել Է նա Le Monde թերթին տված հարցազրույցում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը