Տաք եղանակով պայմանավորված՝ առայժմ գյուղատնտեսության ոլորտում բացասական ազդեցություն չի նկատվում. փոխնախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում գրանցված տաք եղանակն առայժմ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուներին չի անհանգստացնում: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ կլիմայի փոփոխությունը այս պահին ոչ մի բացասական ազդեցություն չի թողել գյուղատնտեսության վրա:

«Այս պահի դրությամբ հիմնականում իսպառ վերացվել է ցրտահարման ռիսկը: Չնայած դաշտերը բաց են, չկա ձյան շերտ, բայց դրական ջերմաստիճանով աշնանացանի ցրտահարման խնդիրն այս պահին իսպառ վերցված է: Ծառերի ծաղկման վտանգ նույնպես չկա: Կա այսպիսի հասկացություն, կենսաբանական զրո, դա այն է, երբ հողում ջերմաստիճանը լինում է +8, +9 և բավական երկար պահպանվում է, ապա նոր այդ դեպքում սկսում է հյութաշարժությունը: Այս պահին այդ խնդիրը չկա, ծառերը հարաբերական հանգստի շրջանում են»,- ասաց փոխնախարարը:

Ըստ Աշոտ Հարությունյանի` իդեալական տարբերակ կլինի, երբ այս դրական ջերմաստիճանին զուգահեռ լինեն տեղումներ, չդիտվի ձմեռային երաշտ, հետագայում չունենանք ջերմաստիճանի կտրուկ նվազեցում, -8 և ավելի ցածր: Ձյան առատ տեղումների դեպքում էլ կարող ենք ասել, որ բարեհաջող գյուղատնտեսական տարի կլինի:

Նախարարի տեղակալը նշեց, որ այս պահի դրությամբ ջերմոցներում ու ջերմատներում ջերմաստիճանի հետ կապված խնդիրներ չկան, ջերմատներում էներգակիրների ծախսերը կտրուկ նվազել են: Թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի գները, նրա կարծիքով, չպետք է բարձրանան, որովհետև լրացուցիչ էներգիա չի ծախսվել, որը հանգեցներ ինքնարժեքի բարձրացման:

«Ինչպես գիտեք, ընթացիկ տարում երաշտի պայմաններում անասնապահության ոլորտում ունեցանք խոտի պակասի խնդիր, բայց այս պահի դրությամբ տեսնում ենք, որ իրավիճակն այլ է: Եղել ենք մարզերում, տեսել ենք, որ խոշոր և մանր եղջերավոր կենդանիները դեռևս գյուղամերձ տարածքներում արածում են»,-ասաց նա:

Առիթից օգտվելով` նախարարի տեղակալը մեղվաբուծությամբ զբաղվողներին խորհուրդ տվեց ուշադիր լինել մեղվանոցների նկատմամբ, որովհետև ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, մեղուները սկսում են ակտիվանալ:

Հայերեն

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը