Տաք ջերմային ֆոնը կապ չունի երկրաշարժների հետ. Գագիկ Սուրենյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հունվարին տաք է լինելու: Օդերևութաբանների կանխատեսմամբ, հունվարին միջին ամսական ջերմաստիճանը կլինի նորմայից դրական շեղումով` 3-4 աստիճանով: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին: Գրեթե ամբողջ ամսվա ընթացքում հիմնականում գերակշռող են լինելու տաք օրերը»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Գագիկ Սուրենյանն անդրադարձավ մարդկանց շրջանում առկա այն մտահոգություններին, թե օդի բարձր ջերմաստիճանն ուղեկցվելու է երկրաշարժով:

«Ազգաբնակչությանը հանգստացնելու համար մեկ անգամ ևս փաստում եմ, որ մինչև այսօր որևէ գիտական կապ չի հայտնաբերվել մթնոլորտային և երկրաբանական երևույթների միջև: Այսինքն` մթնոլորտում կատարվող պրոցեսները` ջերմաստիճանի բարձրացումը կամ նվազումը, որևէ կապ չունեն ընդերքում տեղի ունեցող պրոցեսների հետ: Այն կարծիքը, որ բարձր ջերմային ֆոնը երկրաշարժի նախանշան է, գալիս է 1988 թվականի դեկտեմբերի 7-ից: Այդ օրը շատ տաք է եղել, մարդկանց մեջ վախ կա, որ ջերմաստիճանի բարձրացումը երկրաշարժով պետք է ուղեկցվի»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ այս եղանակային անոմալիան ընդգրկել է ոչ միայն Կովկասը: Ռուսաստանի եվրոպական մասը մինչև Ուրալ գտնվում է այս անոմալիայի ազդեցության գոտում, և խիստ հակառակ պատկերն է նկատվում Արևելյան Սիբիրում, Հյուսիսային Ամերիկայում: Ամերիկյան որոշ երկրներում, Կանադայում վերջին 10 օրերին սարսափելի սառնամանիքներ են: Որոշ հատվածներում ջերմաստիճանը հասել է -45…-50 աստիճանի: Այդ հատվածներում օդի ջերմաստիճանը նորմայից 15-20 աստիճանով ցածր է: Այսինքն` Հյուսիսային կիսագունդը բաժանվել է երկու հատվածի, մի հատվածում աննորմալ ցուրտ է, մյուսում` տաք:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան