Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռեքս Թիլերսոնի հետ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռեքս Թիլերսոնի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի հետ վիզային տրամադրման գործընթացի կարգավորումից հետո հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24.com.tr-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սակայն հեռախոսազրույցի մանրամասները չեն հաղորդվել:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն վերականգնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիային: Ի պատասխան նման հայտարարության՝ նմանօրինակ քայլի է գնացել նաև թուրքական կողմը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում