Մարզային

Հիմնանորոգվելու է Գյումրու «Տեքստիլագործների» ակումբը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվելու է Գյումրու «Տեքստիլագործների» ակումբը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ-ին մարզային ներդրումային ծրագրերի շրջանակներում տրամադրվել է 100 մլն դրամ սուբսիդավորված վարկի առաջին տրանշը:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով, որ գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը, կառուցել համերգային և կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն:

Ըստ նախատեսվածի, աշխատանքները կավարտվեն և կենտրոնը շահագործման կհանձնվի 2018 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 աշխատատեղ: «Մարզամշակութային կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն, գործարար Հրաչիկ Խաչատրյանը, կարևորելով ծրագրի իրականացումը, նշում է. «Այս օժանդակությամբ պետությունը օգնության ձեռք է մեկնում մասնավոր հատվածին: Ծրագրի իրականացումը կնպաստի մարզում, մասնավորապես, Գյումրիում մշակութային կյանքի, ինչպես նաև սպորտային տուրիզմի զարգացմանը»: Կառավարությանը ներկայացված ներդրումային այս ծրագիրը մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում