Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Մխիթարյանի հրաժարագինը 

1 րոպեի ընթերցում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Մխիթարյանի հրաժարագինը 

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սահմանել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հրաժարագինը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանի համար «կարմիր սատանաները» կպահանջեն 35 միլիոն ֆունտ ստեռլինգ: «Յունայթեդ»-ը ցանկություն ունի վաճառել Մխիթարյանի տրանսֆերը, այլ ոչ թե վարձավճարով տրամադրել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 10 խաղերից միայն 4-ին` խաղադաշտ դուրս գալով հանդիպման վերջին 20 րոպեներին կամ երկրորդ կեսում: Մնացած խաղերում Մխիթարյանը չի ընդգրկվել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հայտացուցակում: Իտալական և բրիտանական մամուլը հեղեղված են Մխիթարյանի տրանսֆերի մասին տարաբնույթ լուրերով: Իտալական մամուլի հաղորդումների համաձայն` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Միլանի «Ինտեր»-ն ու Թուրինի «Յուվենթուս»-ը, իսկ բրիտանական մամուլում առավել հաճախակի են հրապարակումներն այն մասին, որ Մխիթարյանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` Դորտմունդի «Բորուսիա»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում