Մարզային

Գյումրիում վերջին հաշառման արդյունքով կա 2414 բնակելի տնակ

1 րոպեի ընթերցում

Գյումրիում վերջին հաշառման արդյունքով կա 2414 բնակելի տնակ

ԳՅՈՒՄՐԻ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում վերջին հաշառման արդյունքով կա 2414 տնակ: Սրանք այն տնակներն են, որտեղ մարդիկ են բնակվում: Սրան զուգահեռ կան նաև չբնակեցված տնակներ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ նշելով, որ չբնակեցված տնակների խնդիրը հաջորդ տարի կներկայացվի ավագանու քննարկմանը:

«Դիմենք ավագանուն՝ քաղաքը չբնակեցվող տնակներից ազատելու խնդրով. խոսքը այն տնակներին է վերաբերում, որտեղ 10 կամ 20 տարի մարդ չի բնակվում»,-նշեց Սամվել Բալասանյանը՝ տեղեկացնելով, որ կիրականացվի նաև վերլուծություն բնակվող տնակների ընտանիքների կարգավիճակները պարզելու համար:

«Փորձենք ելք գտնել նաև այն ընտանիքների համար, որոնք պարզապես ժամանակին փաստաթուղթ չներկայացնելու պատճառով դուրս են մնացել անօթևանի կարգավիճակից»: Քաղաքապետի տեղեկացմամբ, այս պահին 739 քարե տնակներ կան: Այս տնակների սեփականաշնորհման թույտվություն տալու խնդիրով ևս համայնքը պատրաստ է դիմել կառավարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում