Մարզային

Շողակաթ համայնքում լուծվել է տրանսպորտային հաղորդակցության խնդիրը

1 րոպեի ընթերցում

Շողակաթ համայնքում լուծվել է տրանսպորտային հաղորդակցության խնդիրը

ԳԱՎԱՌ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում արդեն լուծվել է բնակավայրերի միջեւ առկա տրանսպորտային հաղորդակցության խնդիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, համայնքի միջոցներով ձեռք է բերվել «Գազել» մակնիշի մեքենա, որը կապահովի տրանսպորտային հաղորդակցությունը համայնքի կազմում ընդգրկված Դրախտիկ, Աղբերք, Շողակաթ, Արտանիշ, Ջիլ եւ Ծափաթաղ բնակավայրերի միջեւ:

Միաժամանակ Ջիլ-Երեւան ուղեւորատար միկրոավտոբուսը ուղեւորափոխադրումներ կիրականացնի արդեն Ծափաթաղ-Երեւան երթուղով: «Շողակաթի կազմում ընդգրկված բնակավայրերում, որոնք իրարից գտնվում են մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորությամբ, շատ հրատապ էր ներհամայնքային տրանսպորտային կապի ապահովումը, ինչը եւ կարգավորել ենք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծափաթաղ գյուղն էլ է ընդգրկված մեր համայնքի կազմում, նպատակահարմար գտանք առաջարկել երթուղին սպասարկող ընկերությանը՝ Ջիլ-Երեւան երթուղու մեջ ընդգրկել նաեւ Ծափաթաղը, որը Ջիլից դեպի արեւելք հեռու է մոտ 10 կիլոմետրով եւ համարվում է մարզի տուրիստական կարեւոր հանգրվաններից մեկը»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում