Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, բանաձևին կողմ են քվեարկել 128 երկրներ, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն և Տոգոն:

Եմենի և Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձևի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում և կոչ է արվում բոլոր պետությունների չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում: Մինչ այդ շեշտվում է, որ ճանաչման ցանկացած այլ քայլ կդիտարկվի առոչինչ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, Հայաստանը բանաձևին կողմ է քվեարկել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում