Գյուղնախարարը եղանակային առումով 2017-ն անբարենպաստ է համարում ոլորտի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն իր գլխավորած ոլորտում 2017 թվականին արձանագրված բացասական ցուցանիշները պայմանավորում է նաև անբարենպաստ եղանակով: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը նպատակահարմար համարեց տարին ամփոփել ամբողջ տարվա պատկերը հստակ ունենալուց հետո: «Երաշտի, կարկուտի առումով տարին բավականին անբարենպաստ էր, ինչը կարող էր անկման պատճառ դառնալ և նախորդ տարվա համեմատ բերել վայրիվերումների: Մեր խորհրդատվական ծառայությունը, որը այս տարի վերակառուցվել է, շատ ակտիվ աշխատելու է հենց տարածքներում այն գյուղացիների հետ, ովքեր ցանկանում են օգտվել կառավարության կողմից հաստատված ծրագրերից», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց գյուղնախարարը՝ ավելացնելով, որ իրենց բոլոր ծրագրերը ուղղված են այն տնտեսություններին, ընտանիքներին, որոնք ուզում են զբաղվել գյուղատնտեսությամբ:

«Մենք բազմիցս մեր այցելության ժամանակ տեսել ենք, որ այն ֆերմերները, տնտեսությունները, որոնք գիտեն ագրոտեխնիկական ճիշտ միջոցառումները, հերթականությունը և կիրառում են, հաջողակ են, իսկ այնտեղ, որտեղ չկան ֆինանսական ռեսուրսներ և չեն կիրառում նորարարական միջոցառումներ՝ շատ խոցելի են դառնում գրեթե ցանկացած բնակլիմայական աղետի դեպքում», - ասաց Առաքելյանը։

Նա նշեց, որ այսօր իրականացնում են այն ծրագրերը, որոնց համար եղել է նաև ՀՀ նախագահի կողմից հանձնարարություն:

Հայերեն

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը