Աթեշյանը Երևանում հայտարարեց, որ Պոլսո պատրիարքի ընտրություն առայժմ չի անցկացվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում հայտարարել է,թեՊոլսո պատրիարքի ընտրություն առայժմ չի անցկացվի և թուրքական իշխանություններն ընդունում են իր՝ Պոլսո պատրիարքարանի փոխանորդությունը: «Ինչպես գիտեք, տեղապահի ընտրության օրը իշխանություններից ստացվեց նամակ` ասելով, որ ընդունում են իմ փոխանորդ լինելը: Նամակով հստակ ասվում էր, որ Արամ Աթեշյանը փոխանորդ է և կշարունակի իր գործունեությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արամ Աթեշյանը: Նա նշեց, որ առանց պետության արտոնության չեն կարող պատրիարք ընտրել, իսկ դա նշանակում է ընտրություն առայժմ չի անցկացվի: Ըստ նրա` այս իրավիճակը ենթադրում է, որ Գարեգին Բեքչյանը պետք է հետ քաշվի, անցկացվեն նոր ընտրություններ:

Հարցին, եթե նա դրական կապեր ունի թուրքական իշխանությունների հետ, այդ դեպքում ինչու ինքն անձամբ չի դիմում հարցը կարգավորելու, ընտրություն անցկացնելու համար, Արամ Աթեշյանը նշեց, որ ինքը մի քանի անգամ ասել է իշխանության արտոնությունը ստանան, նոր մնացած քայլերը իրականացնեն, սակայն հակառակն արվեց: Դրա համար էլ այսպիսի իրավիճակ է: Նա լուծում համարում է Գարեգին Բեքչյանի հետ քաշվելը: Դրանից հետո Արամ Աթեշյանը կդիմի իշխանություններին նոր ընտրություն անցկացնելու համար:

Արամ Աթեշյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում, այս ութ տարվա մեջ, ոչ ոք չի գրել իր հաջողությունների մասին:

«Այո, ես դրական կապեր ունեմ թուրքական իշխանությունների հետ, և դրա շնորհիվ է, որ երբ պատրիարքարանի փոխանորդ ընտրվեցի բազմաթիվ հարցեր, որոնք մինչ այդ լուծված չէին, լուծում ստացան: Առաջարկեցի Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վրա խաչ դրվի, դա արվեց, Տիգրանակերտի եկեղեցին վերանորոգեցի, պատրիարքարան տանող ճանապարհը վերականգվեց և լայնացվեց, և բազմաթիվ այլ ծրագրեր»,-ասաց Արամ Աթեշյանը:

Անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո իր` Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակի բովանդակությանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նշեց, որ դրանում եղել են այն դիտարկումները, որոնք արել իր նախորդները:

«Ես նամակ գրելուց առաջ վերհանել եմ իմ նախորդների նամակները և պահպանել եմ նույն շեշտադրումները: Ես խոսել եմ այն մասին, որ երրորդ երկրները հայկական հարցը խաղաթուղթ չսարքեն»,-ասաց Արամ Աթեշյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինքը թուրքական իշխանությունների մոտ ինչ հայտարարություն է արել իր նախնիների վերաբերյալ, Արամ Աթեշյանը նշեց, որ հարցադրում է արել այն մասին, թե ինչու են իր քույրերը դարձել մահմեդական, ինչ բռնաճնշումներ են եղել: Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչ այլ ասելիք ունի թուրքական իշխանությունների 1915 թվականի հետ կապված, նա պատասխանեց «Ես ինչ պետք ունիմ 1915 թվականի հարցը իշխանությունների առջև բանալու»:

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի դիրքորոշման համաձայն Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո պատրիարքի ընտրված տեղապահն է:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ