Մարզային

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները բաց են եւ երթեւեկելի

ԳԱՎԱՌ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհները դեկտեմբերի 20-ի դրությամբ շարունակում են մնալ բաց եւ երթեւեկելի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ժամը 11-ի դրությամբ մարզում ձյուն է տեղում միայն Սեւանի տարածքում, իսկ Գավառի, Վարդենիսի, Մարտունու եւ ճամբարակի տարածքներում առայժմ տեղումներ չկան: «Բոլոր նշանակության ճանապարհները մնում են բաց եւ երթեւեկելի, զերծ ձնածածկույթից կամ մերկասառույցից»,-հավաստեց Գեւորգ Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում