Մարզային

Ահմադաբադի շախմատի օլիմպիադայում ՀՀ հավաքականը գրավեց 4-րդ տեղը

2 րոպեի ընթերցում

Ահմադաբադի շախմատի օլիմպիադայում ՀՀ հավաքականը գրավեց 4-րդ տեղը

ԱՐՏԱՇԱՏ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 11-19-ը Հնդկաստանի Ահմադաբադ քաղաքում կայացած շախմատիստների մինչեւ 16 տարեկան պատանիների համաշխարհային օլիմպիադայում, Արարատի մարզի Բուրաստան համայնքի բնակչուհի, ՀՀ մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում չեմպիոնուհի Աննա Սարգսյանը, միջազգային վարկանիշային աղյուսակում 31 կետով բարձրացրել է իր վարկանիշը:

«Աննա Սարգսյանն ուղղակի հաղթանակի հրավառություն կատարեց: Չորս պարտիա է խաղացել, չի կրել ոչ մի պարտություն, ցուցաբերել է 100 տոկոսանոց արդյունք»,- նշեց Շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը: Աննա Սարգսյանը հավակնում է ՀՀ շախմատի կանանց հավաքականի կազմում ընդգրկվելուն:

Այդ ասպարեզում մեծ է միջազգային կարգի մարզիչ Վահագն Խաչատրյանի դերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պատվիրակությունը Ահմադաբադում կայացած օլիմպիադային մասնակցեց 4 տղա եւ 1 աղջիկ կազմով: Հայաստանի հավաքականը համառորեն պայքարեց մրցանակային տեղի համար: Նրանց հաջողվեց 9 հնարավորից վաստակել 12 միավոր. 6 հաղթանակ 3 պարտություն արդյունքով՝ գրավելով 4-րդ տեղը:

Հավաքականը հայրենիք կվերադառնա այսօր: Միքայել Մարտիրոսյանը հպանցիկ ամփոփելով մարզում շախմատային տարին, ընդգծեց, որ Արարատի շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ, մարզպետ Արամայիս Գրգորյանի, ինչպես նաեւ վաստակաշատ մարզիչների ջանքերի շնորհիվ մարզում շախմատը զգալի առաջընթաց է ապրել: Աննա Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Նորայր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Արշակ Մելքոնյանը, Հրայր Հովհաննիսյանը, Գրիգոր Դավթյանը, Գոռ Հարությունյանն իրենց նվաճումներով հաստատում են մարզում շախմատային առաջընթացը:

Միջազգային կարգի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը նույնպես կընդգրկվի ՀՀ տղամարդկանց հավաքականի կազմում: Նշենք, որ Արարատի մարզի 35 շախմատիստները նախապատրաստվում են 2018 թվականի հունվարի 9-18-ը մասնակցելու Երեւանում կայանալիք երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի 8-րդ հուշամրցաշարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում