Ռուսաստանն ավելի քան 100 մլն դոլարի տանկեր եւ ուղղաթիռներ Է հանձնել Տաջիկստանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհատույց 122 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա Է հանձնել Տաջիկստանին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
«Հանձնվող սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան թույլ կտան ընդլայնել ահաբեկչական սպառնալիքի դիմագրավման Տաջիկստանի զինված ուժերի հնարավորությունները, հուսալի արգելապատնեշ ստեղծել տաջիկա-աֆղանական սահմանին»,- ասել Է ՌԴ-ի պաշտպանության նախարարության Միջազգային ռազմական համագործակցության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Կշիմովսկին:
Կարդացեք հոդվածը` Русский