Շարմազանովն առաջարկել է Գերմանիայում եւ ԵՄ այլ երկրներում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 19-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերին, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմասի Շրափելին եւ նրանց ուղեկցող անձանց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արդյունավետ է գնահատել հայ-գերմանական համագործակցության ներկա ընթացքը եւ կարեւորել գերմանացի գործընկերների նպաստաբեր աշխատանքը մեր երկրում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ԳԴՀ Բունդեսթագին՝ 2016 թվականի հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման համար եւ այս համատեքստում անդրադարձել ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանության կանխման եւ պատժման կոնվենցիային», որի 70-րդ տարին լրանում է եկող տարի:

«Առաջարկում եմ ՄԱԿ-ի հոբելյանական 70-րդ տարվա առթիվ Բունդեսթագում կազմակերպել Հայոց ցեղասպանության նյութերի ցուցադրություն»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մտահոգիչ հարցերին:

Էդուարդ Շարմազանովը հյուրերին ներկայացրել է ԼՂ հակամարտության առանձնահատկությունները: «Արցախն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային միությունից: Արցախի ժողովուրդը Խորհրդային միությունից անջատվել է այն նույն օրենքների շրջանակում, ինչ ԽՍՀՄ մնացած երկրները, որոնց մի մասն այսօր Եվրամիության անդամ է»,-ասել է Էդուարդ Շարմազանովը: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են խնդրի խաղաղ կարգավորումը՝ հիմնված բանակցային գործընթացի վրա, ինչից, ըստ զրուցակիցների, համառորեն խուսափում է Ադրբեջանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ հույս հայտնել, որ Գերմանիայի խորհրդարանը հնարավորինս արագ կվավերացնի Հայաստանի համար կարեւոր այս փաստաթուղթը: Ըստ նրա՝ Հայաստանն ընթանում է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները համադրելու, այլ ոչ թե հակադրելու ճանապարհով:

«Հայաստանը ցույց տվեց, որ ընթանում է ժողովրդավարության ճանապարհով, եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները պետք է լինեն շարունակական»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Բունդեսթագի պատգամավոր, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ առանձնապես կարեւորել Հայաստանի հետ Գերմանիայի համագործակցությունը: Գերմանացի պատգամավորն անհրաժեշտ է համարել ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացը եւ այդ հարցին ուղղված տարատեսակ ջանքերի գործադրումը:

Քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը