Տարածաշրջանային

Էրդողանն ու Մեյը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Մեյը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Կողմերը քննարկել են երկու երկրի միջև համագործակցությանն ու հարաբերություններին առնչվող հարցեր:

Էրդողանն ու Մեյն անդրադարձել են նաև Երուսաղեմի խնդրին՝ նշելով, թե խաղաղության գործընթացի համար պետք են բոլոր կողմերի ջանքերը: Նրանք ընդգծել են, որ պետք է զերծ մնալ տարածաշրջանի անվտանգությունը վտանգող քայլերից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում