Միջազգային

ԱՄՆ-ում ավելի քան 100 մարդ է հայտնվել հիվանդանոցներում երկաթուղային վթարից հետո

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ավելի քան 100 մարդ է հայտնվել հիվանդանոցներում երկաթուղային վթարից հետո

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amtrak երկաթուղային ընկերության արագընթաց գնացքը, որը Սիեթլից մեկնել Էր Փորթլենդ, դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ի Վաշինգտոնի նահանգում դուրս Է եկել ռելսերից: Վթարի հետեւանքով հոսպիտալացվել Է ավելի քան 100 մարդ, զոհվել Է առնվազն վեց հոգի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վթարը տեղի Է ունեցել կտրուկ շրջադարձից եւ վերգետնյա կամուրջ մտնելուց հետո: Առնվազն երկու վագոն Է ընկել I-5 ավտոմայրուղու վրա՝ կազմալուծելով տրանսպորտի երթեւեկությունն ԱՄՆ-ի հյուսիս - արեւմուտքի ամենածանրաբեռնված ճանապարհին, որը տանում Է Կանադայից մինչեւ Մեքսիկա:

CHI Franciscan Health բժշկական հիմնարկությունների ցանցի տվյալներով՝ Թաքոմայի եւ արվարձանների հիվանդանոցներ Է տեղափոխվել ավելի քան 75 մարդ, իսկ հաշվի առնելով հարեւան բնակավայրերի հիվանդանոցները, հոսպիտալացվածների թիվը գերազանցել Է 100-ը: Նրանցից չորսը ծանր վիճակում են:

Իշխանությունների կողմից հաստատված՝ զոհերի թիվը, եթե հավատանք CNN հեռուստաընկերության տվյալներին, առայժմ հասնում Է երեքի: Associated Press (АР)գործակալությունը հայտնել Է վեց զոհվածների մասին:

Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության պաշտոնական ներկայացուցիչ Բելլա Դին Զարը հայտարարել Է, որ խոսել վթարի պատճառների եւ զոհերի թվի մասին վաղաժամ Է:

Վաշինգտոնի նահանգապետ Ջեյ Ինսլին դեկտեմբերի 18-ին արտակարգ իրադրության ռեժիմ Է սահմանել նահանգում:

Amtrak-ում հավաստել են, որ այդ գնացքը դեկտեմբերի 18-ին կատարում Էր առաջին երթը երկաթուղու նոր ճյուղով, որը կառուցվել Է 180,8 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն Է՝ արագացնել ուղեւորների փոխադրումը Սիեթլի (Վաշինգտոնի նահանգ) եւ Փորթլենդի (Օրեգոնի նահանգ) միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում