Միջազգային

Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ մահացածների թիվը

1 րոպեի ընթերցում

Կարմիր մահիկը հաղորդել է իսրայելա-պաղեստինյան բախումների ժամանակ մահացածների թիվը

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական բանակի հետ բախումների արդյունքում չորս պաղեստինցի սպանվել է, 888-ը`վիրավորվել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին։Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հաղորդել է պաղեստինյան Կարմիր մահիկի մամուլի քարտուղար Էրաբ ալ Ֆուկահան:

Իսրայելի անվտանգության ուժերի հետ ցուցարարների բախումները շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ, տարբեր աստիճանի ինտենսիվությամբ՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության` Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու հետ կապված: «Չորս պաղեստինցի սպանվել է դեկտեմբերի 16-ին: Նրանք սպանվել են իսրայելցի զինվորների հետ բախումների արդյունքում: Երուսաղեմում եւ արևմտյան ափին վիրավորվել է 661 մարդ, ևս 227 մարդ վիրավորվել է Գազայի հատվածում, որոնցից տասը ծանր վիրավորում է ստացել», - ավելացրել է Էրաբ ալ-Ֆուկահան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում