Օպերայի բեմից երկար դադարից հետո Բեթհովեն կհնչի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվանօպերայի և բալետիազգային ակադեմիական թատրոնում դասական երաժշտության սիրահարների համար դեկտեմբերի 16-ին կհնչի Լյուդվիգ Վան Բեթհովենի հինգերորդ սիմֆոնիան եւ դաշնամուրային երրորդ կոնցերտը (մենակատար՝ Արուս Աճեմյան):

«Արմենպրես»-ի հետ զրույցում դիրիժոր Զավեն Վարդանյանն ասաց, որ դեկտեմբեի 16-ին Բեթհովենի ծննդյան օրն է, նաեւ նրա մահվան 190 ամյակը: «Բեթհովենը բոլորին հասանելի է, որովհետեւ նրա երաժշտության ազդման ուժը, այն կամքը, այն էներգիան, որ դրված է նրա ստեղծագործություններում այնպիսի ազդեցություն, ներգործություն ունի, որ եթե անգամ գիտակցաբար չեն ընկալում, ապա ենթագիտակցաբար երաժշտությունը ընկալվում է»,-ասաց նա:

Զավեն Վարդանյանն անդրադառնալով Բեթհովենի լիրիկական էջերին, փաստեց, որ նույնիսկ Նապոլեոնի ժամանակաշրջանում Բեթհովենի լիրիկան էլի հերոսականությամբ էր հնչում: «Պրոֆեսիոնալ եւ ոչ պրոֆեսիոնալ ունկնդրի վրա մեծ ներգործություն ունի նրա ստեղծագործությունների ներքին ուժը»,-ասաց դիրիժորը, հավելելով, որ աշխատում է իր ծրագրերում մշտապես Բեթհովեն ունենալ: «Ես պաշտամունք ունեմ Բեթհովենի նկատմամբ եւ ընդհանրապես ունեմ մի քանի հեղինակներ, որոնց նկատմամբ վերաբերմունք առանձնահատուկ է` դա Բախն է, Բեթհովենը, Վագները»,-ասաց Վարդանյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ մեզանում հիմա շատ քիչ է հնչում Բեթհովեն, Մոցարտ, Հայդն ընդհանրապես չի հնչում: «Ճաշակ դաստիարակելու համար այս դասականները շատ կարեւոր են: Մենք բոլորս պետք է դաստիարակվենք դասականի վրա, այնուհետեւ կարող ենք մեզ թույլ տալ նաեւ այլ ազատություններ, բայց դասական երաժշտությունը ճանաչողական, դաստիարակչական կարեւոր նշանակություն ունի»,-ասաց Զավեն Վարդանյանը:

Հայերեն

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո