Մարզային

Վարդենիկ գյուղը ձեռք է բերել գերժամանակակից կոմբայն

1 րոպեի ընթերցում

Վարդենիկ գյուղը ձեռք է բերել գերժամանակակից կոմբայն

ԳԱՎԱՌ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկի գյուղապետարանը լիզինգային կարգով ձեռք է բերել ռուսական արտադրության «Վեկտոր-410» մակնիշի գերժամանակակից կոմբայն, որը եկող գյուղատնտեսական տարվանից կծառայի գյուղացիական տնտեսությունների կարիքներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, հացահատիկահավաք կոմբայնը ձեռք է բերվել գյուղապետարանի միջոցների հաշվին, 44 միլիոն դրամ արժեքով:«Կոմբայնը գնել ենք լիզինգային եղանակով եւ պարտքը մարելու ենք 10 տարվա ընթացքում: Կոմբայնի առկայությունը գյուղացիական տնտեսություններին շահագրգռեց՝ աշնանացան ցորենի ցանք կատարելու, քանի որ նրանք արդեն վստահ են, որ իրենց բերքը կհավաքվի ժամանակին:

Ավելին, այն կարող է ծառայել նաեւ մեր հարեւան համայնքների տնտեսությունների կարիքներին: Կոմբայնը հունձը կատարում է արագ ու անկորուստ: Այս տարի արդեն գյուղում կատարվել է 700 հեկտար աշնանացան: Կարծում եմ, որ որոշակիորեն կավելանան նաեւ գարնանացան հացահատիկի ցանքերը»,-հավաստեց Հովիկ Հովեյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում