1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Տարտուս քաղաքում կստեղծվի ռուսական լիարժեք ռազմածովային բազա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել Է ՌԴ-ի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ ծովակալ Վիկտոր Կրավչենկոն:
«Դա կամրապնդի Միջերկրական ծովում մեր նավատորմի օպերատիվ հնարավորությունները եւ ամբողջությամբ վերցված Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում»,- ասել Է Կրավչենկոն: Նա նշել Է, որ ավելի վաղ Տարտուսում Ռուսաստանը նյութատեխնիկական ապահովման կետ ուներ, «դա փոքր տարածք Է, ընդլայնելով տարածքը՝ մենք ռազմածովային բազա ենք ստեղծում»:
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 13-ին Պետդումա վավերացման Է ներկայացրել Տարտուս նավահանգստի շրջանում ՌԴ-ի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնման մասին ՌԴ-ի եւ Սիրիայի միջեւ կնքված համաձայնագիրը: