Ucom-ը կշարունակի աջակցել սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիային

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն այցելել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքի դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սաներին: Հակառակորդի անմիջական նշանառության տակ գտնվող միջնակարգ դպրոցում լաբորատորիան բացվել է Ucom ընկերության աջակցությամբ մոտ երկու տարի առաջ: Եթե երկու տարի առաջ հայ-ադրբեջանական սահմանին ապրող պատանի ինժեներների ու ծրագրավորողների պարապմունքներն անցնում էին լարված հոգեբանական իրավիճակում, ապա հիմա դպրոցի շենքը պաշտպանված է երեք մետր բարձրություն ունեցող պատով: Պատի առկայությունը որոշակի չափով թույլ է տվել երեխաներին կենտրոնանալ ուսման վրա, սակայն ամենօրյա վտանգի պայմաններում նրանք դեռ հստակ չեն պատկերացնում, թե դպրոցական գիտելիքն ինչպես կկիրառեն ապագայում:

«Գյուղն ունի 400 բնակիչ, որից 79-ը հենց այս դպրոցի աշակերտներն են: Դպրոցի շուրջ կառուցված այս պաշտպանական պատն է նրանց ուսման գործընթացի երաշխավորը: Պարզ է, որ այսպիսի պայմաններում դպրոցը պետք է լինի ավելի, քան ուղղակի դպրոց: Այն պետք է կապ ստեղծի այս երեխաների ու աշխարհի միջև, ընդլայնի նրանց աշխարհայացքը: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ աշխարհը բացահայտելու համար ոչ թե երեխաները լքեն իրենց բնակավայրը, այլ աշխարհն՝ իր ողջ գիտելիքով, բարդություններով ու հնարավորություններով գա գյուղ: Սա հնարավոր է անել թե՛ մեր աշխատակիցների աջակցությամբ, թե՛ ինտերնետի միջոցով», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Ներքին Կարմիրաղբյուրում արտաքին աշխարհի և այս գյուղի միջև ստեղծված «պատը» քանդելու համար Ucom-ը հետամուտ է ինժեներական մտածողություն ու ստեղծարար միտք ձևավորելու գործընթացին: Այն մի կողմից դյուրին է, քանի որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում բոլոր ծրագրերի լեզուն հայերենն է, իսկ երեխաները՝ շատ ընդունակ, և մյուս կողմից բարդ է, քանի որ ամենօրյա վտանգը և գյուղի առօրյան շեղում են սեփական ապագան դարբնելու հնարավորությունից:

«Ես երազում եմ օգնել հայ զինվորին: Իսկ ռոբոտաշինությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես կարելի է, օրինակ, անօդաչու թռչող սարք պատրաստել ու դրանով օգնել սահմանի զինվորներին», - իր երազանքներով է կիսվել Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Ռազմիկ Ադամյանը:

«Ես բժշկուհի եմ դառնալու, բայց վստահ եմ, որ ռոբոտաշինության դասերից ստացված գիտելիքը կարող եմ ապագայում կիրառել այնպիսի սարքավորումներ ստեղծելու համար, որոնք կօգնեն փրկել մարդկանց կյանքը», - ասել է Ներքին Կարմիրաղբյուրի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Նունե Ավագյանը:

Ucom ընկերությունը հանդիսանում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման խոշորագույն աջակիցը: Ucom-ի մոտ 150 մլն դրամ ներդրման շնորհիվ Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ բնակավայրերում գործում են 39 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ:

Հայերեն English Русский

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը