Ֆրանսիայի «Հանրապետականները» կուսակցության նոր ղեկավար են ընտրել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Օվեռն-Ռոնա-Ալպեր տարածաշրջանի խորհրդի ղեկավար 42-ամյա Լորան Վոկիեն ընտրվել Է Ֆրանսիայի «Հանրապետականներ» աջ կենտրոնամետ կուսակցության նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսում հայտնել Է ընտրությունների կազմկոմիտեի ղեկավար Անն Լեւադը:
«Հանրապետականների» ղեկավարի ընտրություններին կարող Էին մասնակցել կուսակցության 235 հազար անդամներ: Քվեարկությունն Էլեկտրոնային Էր, կարելի Էր քվեարկել ինչպես համակարգչով, այնպես Էլ սմարթֆոնով: Ցանկացողների համար նաեւ բացվել Էր քվեարկության շուրջ 250 տեղամաս:
Ընտրությունների արդյունքների համաձայն, Վոկիեն ստացել Է քվեարկության մասնակիցների 74,6 տոկոսի աջակցությունը՝ հաղթանակ տանելով առաջին փուլում: Ֆլորանս Պորտելիի օգտին տրվել Է ձայների 16,11 տոկոսը, Մայել դե Կալանի օգտին՝ 9,25 տոկոսը:
«Հանրապետականների» վերջին նախագահը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Էր: 2016 թվականի օգոստոսին նա վայր դրեց կուսակցապետի լիազորությունները, որպեսզի մասնակցի նախագահական ընտրություններում աջ կենտրոնամետների փրայմերիզներին: Մի քանի ամիս կուսակցության նախագահի պարտականությունները կատարում Էր Վոկիեն, 2016 թվականի նոյեմբերին կուսակցության ղեկավարությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում հանձնվեց Ազգային ժողովի նախկին խոսնակ Բեռնար Ակուային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: