Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակը դեկտեմբերի 10-ին Օսլոյում հանձնվել է Միջուկային զենքի արգելման միջազգային արշավին (International сampaign to abolish nuclear weapons, ICAN), որը միավորում է ավելի քան 100 երկրի ոչ կառավարական կազմակերպություններ։ Պատվոգիրը, նոբելյան մեդալը և 9 մլն շվեդական կրոնի (մոտ 1.1 մլն ԱՄՆ դրամ) վճարագիրն ստացան ICAN-ի գործադիր տնօրեն, Շվեդիայի քաղաքացի Բեատրիս Ֆինը, ինչպես նաև 85-ամյա ճապոնուհի Սեցուկո Տերլոուն, որը դեռահաս ժամանակ վերապրել է Հիրոսիմայի ատոմային ռմբակոծումը և հետագայում երկար տարիներ պայքարել է միջուկային զենքի արգելման համար։

«ICAN-ի գլխավոր ուղերձն այն է, որ քանի դեռ միջուկային զենքը գոյություն ունի, աշխարհն անվտանգ չի լինի։ Այդ ուղերձին արձագանքում են միլիոնավոր մարդիկ, որոնք զգում են, որ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը ներկայումս մեծ է, ինչպես երբեք՝ ոչ վերջին հերթին ԿԺԴՀ-ում իրավիճակի պատճառով»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նշել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռայս-Անդերսենը։

Հայերեն Русский

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին

Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ

Սերգեյ Խաչատրյանի և Բժիշկների համաշխարհային նվագախմբի բարեգործական համերգի ողջ հասույթը կուղղվի շաքարային դիաբետ ունեցող երեխաների բուժմանը

Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է

Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո

Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել

Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը