Դինքի սպանության գործով հինգ կասկածյալի ազատ արձակելու մասին որոշում է ընդունվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Հայտնի է, որ ազատ արձակվածները՝ Բեքիր Յոքուշը, Էջեվիթ Էմիրը, Էմրե Ջինգյոզը, Հաջը Շերիֆ Շիմժեքը և Շերեֆ Աթեշը, սպանության ժամանակ Ստամբուլի ժանդարմերիայի հրամանատարության աշխատակիցներ են եղել: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում կայացած դատական նիստի ընթացքում արձանագրվել է, որ որոշ տեսաձայնագրություններում բացակայում է կասկածյալների հստակ նույնականացումը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

Դինքի գործով դատավարությունում ներգրավված էին 85 կասկածյալ, որոնցից 16-ը կալանքի տակ են, իսկ 10-ը փախուստի մեջ: Որպես կասկածյալ է ներգրավված նաև չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, փախուստի մեջ գտնվող նախկին դատախազ Զաքարյա Օզը, փակված «Զաման» պարբերականի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն և այլոք: Ժանդարմերիայի 5 նախկին աշխատակցին ազատ արձակելուց հետո կալանավորված կասկածյալների թիվը նվազել է 11-ի:

Հայ խմբագրապետի սպանության գործով հաջորդ դատական լսումները տեղի կունենան 2018 թվականի հունվարի 29-30-ը և փետրվարի 1-2-ը:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին