ՀԱՄԱՍ-ի առաջնորդը նոր ապստամբության կոչ Է արել պաղեստինցիներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան դեկտեմբերի 7-ին կոչ Է արել նոր ինտիֆադա (պաղեստինյան ապստամբություն) սկսել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

«Մենք կոչ ենք անում Պաղեստինի բոլոր ազատ մարդկանց դեկտեմբերի 8-ին մասնակցել «ցասման օրվան» եւ այդ օրը հայտարարել նոր ինտիֆադայի սկիզբ»,-նշել Է նա: Հանիայի խոսքով՝ «ՀԱՄԱՍ-ի կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներին արդեն հրաման Է տրված պատրաստ լինել դիմագրավելու ցանկացած սպառնալիք»:

Հանիան հայտարարել Է Մերձավոր Արեւելքում խաղաղ գործընթացի լիակատար դադարեցման մասին: « Նոր գերակայությունների կապակցությամբ պաղեստինցիների եւ իսրայելացիների միջեւ խաղաղ գործընթացն ընդմիշտ թաղված Է, դարի գործարքը չի լինելու»,-ասել Է նա:

Հանիայի խոսքով՝ Երուսաղեմը ճանաչելու եւ ամերիկյան դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամի որոշումը «վերջ դրեց Օսլոյի խաղաղ համաձայնագրերին եւ ընդմիշտ թաղեց ՄԵրձավոր Արեւելքի խաղաղ գործընթացը»: Նա նշել Է, որ «անարդարացի որոշման դեմ հանդիման Պաղեստինը պետք Է վերանայի իր գերակայությունները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին