Միջազգային

Բանգլադեշը 100 հազար ռոհինջա մուսուլմանների կվերաբնակեցնի անմարդաբնակ կղզում

2 րոպեի ընթերցում

Բանգլադեշը 100 հազար ռոհինջա մուսուլմանների կվերաբնակեցնի անմարդաբնակ կղզում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանգլադեշի իշխանությունները հավանություն են տվել Մայանմայից շուրջ 100 հազար ռոհինջա փախստականների Բենգալյան ծոցի՝ հեղեղումների ենթակա Թենգար Չար անմարդաբնակ կղզում վերաբնակեցնելու պլանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 6-ին հայտնել Է CNN ամերիկյան հեռուստաալիքը:

Նշվում Է, որ այդ պլանը երկրի կառավարության վրա կնստի 278 մլն դոլար եւ պետք Է իրագործվի մինչեւ 2019 թվականի նոյեմբեր:

Երկրի իշխանությունները հայտնել են, որ «մոտ ժամանակներս» կսկսեն կառուցապատել Թենգար Չար կղզին, որը ներկայում համարվում Է անբարդաբնակ: Իրենց հերթին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են փախստականներին վերաբնակեցնելու պլանը: «Հուսահատ կերպով փորձելով այնպես անել, որ ռոհինջաները թողնեն փախստականների ճամբարները եւ ի վերջո վերադառնան Մյանմա, նրանք (Բանգլադեշի իշխանությունները) սպառնալիքի տակ են դնում ռոհինջա փախստականների անվտանգությունն ու բարեկեցությունը»,-հայտարարել Է «Միջազգային համաներման» հարավասիական մասնաճյուղի տնօրեն Բիրաջ Պատնակը:

Այս տարի ավելի վաղ Մյանմայից 620 հազար ռոհինջաներ են փախել Բանգլադեշ: Զանգվածային միգրացիայի պատճառ Է դարձել Ռաքհայնի նահանգում մուսուլմանների եւ բիրմացիների միջեւ երկար տարիներ հասունացող հակամարտության սրվելը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում