Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն Արցախում խրախուսել են աչքի ընկած զինծառայողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման բազմակողմ ծրագրի շրջանակում դեկտեմբերի 1-ից 4-ը, ՊԲ էր այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել էին նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: ՊԲ-ում իրականացված շրջայցի ընթացքում, ներկայացուցչական պատվիրակությանը ուղեկցում էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները ունկնդրել են բանակի հրամանատարի զեկույցը՝ առաջնագծում առկա և հավանական զարգացումների վերաբերյալ, ծանոթացել տարվա ընթացքում, ռազմապաշտպանական համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացված համալիր գործընթացներին: Այնուհետև մեկնել են հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկը, որտեղ հետևել են զինված ուժերի և ՊԲ-ի համահավաք զորախմբի մարտավարական զորախաղերին և հնարավորություն ունեցել անձամբ գնահատելու մասնակից ստորաբաժանումների պատրաստության մակարդակը և խրախուսելու առավել աչքի ընկած մասնակիցներին:

Աշխատանքային այցի օրակարգը հագեցած էր բացման և նորամուտի արարողություններով: Նախագահները, պաշտպանության նախարարները և գլխավոր շտաբի պետը մասնակցել են մի շարք հանդիսավոր միջոցառումների, որոնց ընթացքում շահագործման են հանձնվել բնակարաններ, զորանոցներ ու զորային նշանակության այլ շինություններ:

Աշխատանքային այցի ընթացքում նախագահները եղել են նաև ռազմական նշանակության մի շարք օբյեկտներում և ծանոթացել հակառակորդին առավել արդյունավետորեն հակազդելու նպատակով ստեղծված և ՊԲ-ում ներդրված մի շարք՝ բացահայտման և հանրայնացման ոչ ենթակա նորամուծությունների, խրախուսել նշված և հարակից գործընթացներում աչքի ընկած և առավելագույն ներդրում ունեցած զինծառայողներին:

Աշխատանքային այցի ընթացքում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հարգանքի տուրք է մատուցվել նաև խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի հիշատակին, ում 120-ամյակը լրացել է դեկտեմբերի 2-ին:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը