Շարմազանովը կոչ է արել միասնական պայքար մղել ռասիզմի, նարկոթրաֆիքինգի և միջազգային բոլոր մարտահրավերների դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Ռուսաստանի Պետական դումայի հրավերով դեկտեմբերի 4-ին մասնակցել է «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» միջազգային համաժողովին եւ հանդես եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. որ թմրամիջոցների եւ դրանց անօրինական շրջանառության խնդիրները մարտահրավեր են միջազգային հանրության համար: «Այդ հանցագործությունը սերտ կապ ունի այլ մարտահրավերների՝ միջազգային ահաբեկչության ու փողերի անօրինական լվացման հետ: Հաշվի առնելով, որ թմրանյութերի անօրինական շրջանառությունը մարտահրավեր է այսօրվա աշխարհի համար՝ պետք է նշեմ, որ այն եւս անվտանգության մարտահրավեր է: Այս արատի դեմ պայքարը պահանջում է միասնական ու համակարգային պայքար: Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում ավելի վճռական պայքար մղել այդ արատի դեմ եւ միասնական ռազմավարություն մշակել այդ մարտահրավերին դիմակայելու համար: Հայաստանը նման արդյունավետ փորձ ունի ՀԱՊԿ անդամ երկրների հետ, եւ այս համաժողովը կարող է նոր էջ ու հնարավորություն բացել ընդդեմ այդ մարտահրավերի»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ափսոսանքով նշել է, համաժողովի ընթացքում հերթական անգամ ականատես են եղել Ադրբեջանի ներկայացուցիչների կեղծ եւ հակահայկական հռետորաբանությանը: «Հայաստանին ու Արցախին անհարկի մեղադրելու փոխարեն չէր խանգարի ընթերցել միջազգային զեկույցներն Ադրբեջանի վերաբերյալ: Իսկ Արցախի մասին անհեթեթ ելույթների մասնակիցներին ու բոլոր միջազգային գործընկերներին կոչ եմ անում այցելել Արցախ: Այցելեք ու կտեսնեք, որ Արցախի քաղաքացիները կառուցում են ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետություն: Կոչ եմ անում բոլորիս միասնական ջանքերով պայքարել ահաբեկչության, ստի, ռասիզմի, նարկոթրաֆիքինգի եւ բոլոր միջազգային մարտահրավերների դեմ:

«Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով խնդրի կարեւորությունը՝ առաջարկում եմ քննարկել «Խորհրդարանականներն ընդդեմ թմրամիջոցների» կազմակերպության հիմնման հարցը»,- եզրափակել է Շարմազանովը:

Հայերեն العربية English Русский

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը