Միջազգային

Եգիպտոսը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետեւանքների մասին

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսը ԱՄՆ-ին նախազգուշացրել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետեւանքների մասին
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող Է խիստ բացասական հետեւանքների հանգեցնել Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման Վաշինգտոնի ջանքերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ դեկտեմբերի 3-ին կայացած հեռախոսազրույցում հայտարարել Է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեխ Շուքրին:

Նրա պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը հայտնել Է, որ նախարարը զանգահարել Է ամերիկացի իր պաշտոնակցին, որպեսզի, մասնավորապես, քննարկի տարածաշրջանային խնդիրները ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների ֆոնին, թե Վաշինգտոնը կարող Է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք: «Շուքրին նախազգուշացրել Է նման որոշման հետ կապված հնարավոր բարդացումների եւ Մերձավոր Արեւելքում հաշտության գործընթացի վերսկսման ԱՄՆ-ի ջանքերի համար բացասական հետեւանքների մասին,-նշել Է եգրիպոսցի դիվանագետը:-Երուսաղեմի կարգավիճակը չափազանց զգայուն հարց Է, որին հարկավոր Է շատ զգույշ մոտենալ՝ հաշվի առնելով պաղեստինյան ժողովրդի ազգային ինքնությունը դարերի ընթացքում»:

Կահիրեում համոզված են, որ կարեւոր Է «խուսափել այնպիսի որոշումներ ընդունելուց, որոնք կբորբոքեն տարածաշրջանի լարվածությունը»: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության հանգուցային հարցերից մեկն Է: Իսրայելը Երուսաղեմը համարում Է երկրի «միասնական ու անբաժանելի» մայրաքաղաքը, մինչդեռ պաղեստինցիները ձգտում են քաղաքի արեւելյան մասը հայտարարել իրենց պետության մայրաքաղաքը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում