Ուկրաինական ճգնաժամի լուծումը կբարելավեր Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները. ԱՄՆ-ի դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի իրադրության կարգավորումը չափազանց կարեւոր Է Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերությունների բարելավման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանսթմանը «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում:

«Ուկրաինայի իրադրությունը որոշակի բարդություններ Է ներկայացնում, բայց չԷ որ հենց Ուկրաինան Է, հնարավոր Է՝ այն միակ կարեւոր թեման, որը կարող Է նոր կյանք տալ Մոսկվայի եւ Վաշինգտոնի հարաբերություններին: Համենայնդեպս, այդպիսին Է այժմ ընկալումը ԱՄՆ-ում»,- հայտարարել Է Հանսթմանը:

Դիվանագետը նաեւ ընդգծել Է, որ հենց «այդ խնդրում Է պատժամիջոցներից ազատվելու բանալին, թեկուզեւ մասնակիորեն»:

ԱՄՆ-ի դեսպանը նշել Է, որ երկրների միջեւ վստահությունը «զրո Է» ոչ միայն Ուկրաինայի արեւելքի իրադրության, այլեւ «ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին միջամտության պատճառով»: «Կարծում եմ՝ Ռուսաստանում թերագնահատում են, թե դա ինչ ազդեցություն գործեց ինչպես բուն ընտրությունների, այնպես Էլ այն մարդկանց վրա, որոնք հետաքրքրվում Էին դրանցով, հետեւում Էին ընտրական գործընթացին»,- ասել Է Հանսթմանը: Նրա համոզմամբ՝ «միջամտությունը հանգեցրեց այն բանին, որ հարաբերություններն ընկան այսչափ ցածր մակարդակ, սակայն հարաբերությունների պաղելու սկզբնապատճառը Ուկրաինայի իրադրությունն Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար նշանակվել է ընդհանուր 1,7 մլն դրամի տուգանք

ԱԺ նախագահը Ղարաբաղի բնակչության վերադարձը պետական նպատակ ձևակերպելը կոնֆլիկտածին է համարում