Տարածաշրջանային

Արցախ այցելած թուրք մտավորականների դեմ դատական գործի հարուցումը վտանգավոր է հենց Թուրքիայի համար. Չեթինօղլու

4 րոպեի ընթերցում

Արցախ այցելած թուրք մտավորականների դեմ դատական գործի հարուցումը վտանգավոր է հենց Թուրքիայի համար. Չեթինօղլու

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախ այցելած չորս թուրք մտավորականների դեմ հետաքննություն սկսելու Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջը Թուրքիան բավարարել է: Հետաքննությունն անձամբ վարել է Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալը: Դրա ավարտից հետո որոշում է կայացվել դատական գործ հարուցել թուրք գործիչների նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրք-ադրբեջանական դավադրության թիրախում հայտնված թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլուն:

«Մենք օգտագործել ենք ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը մարդու հիմնարար ազատություններից մեկն է: Ադրբեջանի կառավարությունը մեզ կալանավորելու որոշում է կայացրել, ավելին, ճանապարհորդելու մեր ազատությունը սահմանափակելու նպատակով, որպես գործիք օգտագործելով Ինտերպոլը, մեր դեմ կարմիր ծանուցում է փորձում հանել»,- նշեց թուրք մտավորականը:

Նա հիշեցրեց, որ «առանց ադրբեջանական կողմի թույլտվության» Արցախ այցելելու համար Ադրբեջանի կառավարությունը հետաքննություն էր սկսել և պահանջել էր դրա շրջանակում Թուրքիայի իշխանություններից մտավորականներից ցուցմունք վերցնել: Այդ գործը Ստամբուլի գլխավոր դատախազի տեղակալն անձամբ է ստանձնել:

«Որքան հասկացա լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներից, սկսված գործընթացի արդյունքում մեր դեմ դատական գործ է հարուցվել: Այդ մասին մենք դեռևս ծանուցում չենք ստացել: Դատական գործ հարուցվելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքերից դատելով կարելի է հասկանալ, որ Թուրքիան և Ադրբեջանը նման միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու Լեռնային Ղարաբաղ այցելությունները»,- նշեց Չեթինօղլուն՝ հիշեցնելով, որ Թուրքիայի ԱԳ նախարարը նախկինում ևս հանդես է եկել նմանօրինակ հայտարարություններով:

Մտավորականը, սակայն, առնվազն տարօրինակ համարեց թուրքական կողմի նման գործելաոճը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Թուրքիան է օկուպացրել Կիպրոսի հյուսիսային հատվածը: Նրա խոսքով՝ եթե իրենց դեմ դատական գործ է հարուցվում ԼՂ այցելելու համար, ապա նույնը պետք է կիրառվի այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» այցելող Թուրքիայի քաղաքացիների համար: «Սկսված գործընթացը կարող է ավարտվել նրանով, որ Թուրքիայի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիների դեմ «օկուպացված տարածքներ առանց թույլտվություն մուտք գործելու համար» դատական գործեր կհարուցվեն»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում եզրափակեց Չեթինօղլուն՝ նշելով, որ թուրքական կողմի սկսած գործընթացը տհաճ հետևանքներ կարող է ունենալ հենց Թուրքիայի համար:

Ադրբեջանը քրեական գործ էր հարուցել չորս թուրք մտավորականների դեմ, ովքեր սեպտեմբերի 22-ին այցելել էին Արցախի Հանրապետություն: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ակադեմիկոս, գրող Ալի Բայրամօղլուն, ակտիվիստ, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրասը և գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթըրջըօղլուն «անօրինական հատել են Ադրբեջանի սահմանը»: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 318.2 հոդվածով (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում): Թուրք մտավորականներին կալանավորելու մասին որոշում է ընդունվել:

Բացի այդ, թուրք մտավորականների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Թուրքիայի իրավապահ մարմիններին ուղարկվել է հատուկ գրություն՝ նրանց ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Արաքս Կասյան

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում