Խոշոր ու միջին հարկատուների եկամտահարկի մուտքերն աճել են գրանցված աշխատողների ու նրանց վարձատրության ֆոնդի ավելացման հաշվին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր և միջին հարկատուների կողմից կատարված հարկային մուտքերը եկամտային հարկի գծով աճել են 3.8 միլիարդ դրամով ընթացիկ տարվա տասն ամիսներին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը, դա պայմանավորված է վարչարարության արդյունքում, որը նպաստել է գրանցված աշխատողների և նրանց աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ֆոնդի ավելացմանը: «Մասնավորապես, վարչարարության արդյունքում ավելացել է վարձու աշխատողների թիվը՝ ամսական միջինում 3 հազար 736-ով: Բացի այդ՝ 2 միլիարդ դրամով ավելացել է աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների (ԱՎՈՒՄ) մեկ ամսվա միջին ֆոնդը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Արմեն Սաֆարյանը: Պաշտոնյան նկատեց, որ միջին ԱՎՈՒՄ-ների բարձրացմամբ՝ մեկ աշխատողի հաշվով աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների միջին ամսական ցուցանիշն ավելացել է 6.2 հազար դրամով:

ՊԵԿ պաշտոնյան նշյալ հանգամանքներով պայմանավորեց նաև սոցիալական վճարի գծով ավելի քան 1 միլիարդ դրամ, իսկ դրոշմանիշային վճարի գծով 1.7 միլիարդ դրամանոց աճը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա