Խոշոր և միջին հարկ վճարողները 2017-ի տասն ամիսներին 37 միլիարդով ավելացրել են հարկային մուտքերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա տասն ամիսներին խոշոր և միջին հարկ վճարողների հարկային մուտքերն աճել են շուրջ 37 միլիարդ դրամով կամ 9.2 տոկոսով՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս տվյալները ներկայացրեց ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը: Նա տեղեկացրեց նաև, որ 2017-ի հունվար-հոկտեմբերին պետեկամուտների կոմիտե ընդհանուր հարկային մուտքերը կազմել են 716 միլիարդ 562.5 միլիոն դրամ, որից 436 միլիարդ 659.8 միլիոն դրամը բաժին է հասել խոշոր ու միջին հարկ վճարողներին, տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ 60.9 տոկոս է: «Աճ է արձանագրվել բոլոր հարկատեսակների գծով՝ առավել հատկանշական է ուղղակի հարկերի ավելացումը, որը վերաբերում է շահութահարկին և եկամտահարկին, ինչը փաստում է բիզնեսի աճի մասին»,-ասաց Արմեն Սաֆարյանը: Պաշտոնյան նշեց, որ վարչարարության արդյունքում հնարավոր է եղել 5 միլիարդ դրամով կամ 31.5 տոկոսով կրճատել խոշոր և միջին հարկ վճարողների հարկային պարտավորությունները՝ ապառքները:

Ինչ վերաբերում է գերավճարներին, այսինքն՝ հարկային պարտավորության գումարից ավելի մուծումներին, ապա 2017-ի հունվար-հոկտեմբերին դրանք նվազել են 19 միլիարդով՝ ինչը, հաշվի առնելով այս տարվա համար հարկային եկամուտների աճը, կանխատեսվում է 62 միլիարդ դրամ կամ 15.8 տոկոս:

Արմեն Սաֆարյանի տեղեկացմամբ՝ որոշ ոլորտներում արձանագրվել է հարկային վճարումների նվազում: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է կապի, շինարարության, կառուցապատողների, դեղորայքի ներմուծման ոլորտներին: Բայց կան ոլորտներ, որոնք ապահովել են ավելի շատ մուտքեր, ինչն էլ նպաստել է այս տարվա տասն ամսվա դրությամբ հարկային մուտքերի աճին»,-հավելեց պաշտոնյան:

Ներկայում ՊԵԿ-ի խոշոր և միջին հարկ վճարողների տեսչությունում հաշվառված են 1080 տնտեսավարող, որոնք 500 միլիոն դրամ և ավելի շրջանառության շեմի ներքո են:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա