Պաշտոնական

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԳԴՀ դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին

1 րոպեի ընթերցում

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԳԴՀ դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Կողմերը բարձր են գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել երկկողմ կապերի հետագա զարգացումը, միջխորհրդարանական կապերի խորացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում