Միջազգային

Ղրղզստանի գազային ոլորտում ռուսական ընդհանուր ներդրումները հասնում են 100 միլիարդ ռուբլու. ռուս դիվանագետ

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանի գազային ոլորտում ռուսական ընդհանուր ներդրումները հասնում են 100 միլիարդ ռուբլու. ռուս դիվանագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական ներդրումները Ղրղզստանի գազային ոլորտում կազմում են շուրջ 100 միլիարդ ռուբլի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը:

«Ղրղզստանի գազային, տրանսպորտային և գազաբաշխիչ ոլորտներում Ռուսաստանի ներդրումները կազմում են շուրջ 100 միլիարդ ռուբլի»,- նշել է ռուս դիվանագետը:

Նրա խոսքով՝ ներդրումների կենսագործման հետևանքով Ղրղզստանի գազաֆիկացման մակարդակը ներկայիս 22 տոկոսից կհասնի 60 տոկոսի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում