Միջազգային

Ինդոնեզիան շուրջ 100 հազար մարդ Է տարհանում Բալիում հրաբխի ժայթքման պատճառով

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիան շուրջ 100 հազար մարդ Է տարհանում Բալիում հրաբխի ժայթքման պատճառով
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզում շուրջ 100 հազար մարդ տարհանման Է ենթակա Ագունգ հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գերատեսչության ներկայացուցչիներին:

Արդեն մոտավորապես 40 հազար մարդ լքել են հրաբխի մերձակայքում գտնվող իրենց տները, սակայն տարհանվածների թիվը առաջիկայում կմեծանա ավելի քան կրկնակի: Ինդոնեզիայի իշխանությունները նոյեմբերի 27-ին ըստ 4-բալանոց սանդղակի առավելագույնին են հասցրել Բալի կղզում ակտիվացած Ագունգ հրաբխից սպառնալիքի մակարդակը: Գերատեսչության տվյալներով՝ ընթացիկ ակտիվությունը վկայում Է հզոր ժայթքման բարձր հավանականության մասին: Հրաբխի ժայթքման պատճառով Բալիի օդանավակայանում չեղարկվել են առնվազն 445 ավիաչվերթեր, այդ թվում՝ 196 միջազգային, հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում մեկնել կղզուց:

1963 թվականին Ագունգ հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվել Է 1,5 հազար մարդ, եւս շուրջ 100 հազար բնակիչներ զրկվել են օթեւանից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում