Մարզային

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին մերկասառույց է ձեւավորվել

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ճանապարհներին մերկասառույց է ձեւավորվել

ԳԱՎԱՌ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 22-ին տեղացած ձյան եւ բացասական ջերմաստիճանի պայմաններում մերկասառույց է ձեւավորվել մարզի միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության որոշ ճանապարհներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան տեղումներ հիմնականում գրանցվել են Սեւանի եւ Ճամբարակի տարածքներում եւ Վարդենյաց լեռնանցքում, մոտ 5-10 սանտիմետր շերտով: «Ճանապարհները հիմնականում մաքրված են ձյունից, սակայն մերկասառույց առկա է Սեւանում, Ճամբարակի եւ Վարդենյաց լեռնանցքներում, որտեղ իրականացվել են մշակման աշխատանքներ:

Հետկեսօրին արեւեոտ եղանակի ազդեցությամբ ճանապարհները, հավանաբար, կարող են ազատվել մերկասառույցից: Ամեն դեպքում, առայժմ մարզում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան»,-նշեց Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի Ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով՝ երեկ եւ այսօր կենտրոնը ստացել է մի քանի ահազանգ, որոնք վերաբերել են մերկասառույցի պատճառով ավտոմեքենաների արգելափակվելուն կամ ճանապարհի երթեւեկելի մասերից դուրս գալուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում