Վարչապետը հանձնարարեց պարզել Ավշարի մանկապարտեզի վերակառուցման խնդրի պատասխանատուին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ավշար համայնքի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքներն իրականացնել հնարավոր չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հիշեցնելով, որ գործադիրն ավելի վաղ ծրագրի իրականացման նպատակով հատկացրել էր 37,5 մլն դրամ:

« … Պարզվել է, որ շինաշխատանքներ այդ շենքում իրականացնել հնարավոր չէ՝ կոնստրուկցիոն խնդիրների հետևանքով»,- ասաց Տերտերյանը՝ հավելելով, որ ներկայացված նախագծով առաջարկվում է հատկացված միջոցներից 35,2 մլն դրամը վերադարձնել կառավարության պահուստային ֆոնդ, իսկ 2,3 մլն դրամը հատկացնել շինարարական կազմակերպությանը, որի հետ ստորագրվել էր պայմանագիր, և որը որոշ աշխատանքներ արդեն իսկ իրականացրել էր:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ուսումնասիրել, թե որտեղ է եղել բացթողումը, որ ավելի վաղ պարզ չի եղել շինաշխատանքների անհնարինությունը: «Որքանո՞վ ենք երաշխավորված, որ նման դեպքեր այլևս չեն լինի: Ինչ-որ աշխատանք ենք անում, գումարներ ծախսում ու հետո պարզում, որ աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ: Անհրաժեշտ է հետազոտել, թե որտեղ է եղել մեր բացթողումը, սխալը»,- ասաց վարչապետը:

Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ այս դեպքը պետք է դասել արտառոցների շարքին, քանի որ նախապես իրականացվել էին ուսումնասիրություններ, և ավելի վաղ հնարավոր չի եղել պարզել անհնարինությունը: «Աշխատանքները սկսելուց հետո պարզվել է, որ շենքի վերևի հարկերի ծածկերի վրա դարսված են մեծածավալ կոնստրուկցիոն համակարգեր, որոնք տեղափոխել հնարավոր չէ»,- վստահեցրեց փոխնախարարը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա