ԱՄՆ-ում մահացել Է արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիր Ջորջ Ավագյանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհեթենում նոյեմբերի 22-ին վախճանվել Է երաժշտական պրոդյուսեր Ջորջ Ավագյանը՝ արդի երաժշտական ինդուստրիայի հիմնադիրը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Ավագյանը մահացել Է իր տանը 98 տարեկան հասակում: Մահվան պատճառները դեռեւս հայտնի չեն: Ապագա պրոդյուսերը ծնվել Է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում հայկական ընտանիքում, որն ավելի ուշ արտագաղթել Է ԱՄՆ: Երիտասարդ տարիքում նա ծանոթացել Է ջազին եւ դրա տարածմամբ զբաղվել ամբողջ կյանքում: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զինվորական ծառայության մեջ Է եղել Ֆիլիպիններում:

Իր գործունեության ընթացքում նա համագործակցել Է Դյուկ Էլինգթոնի, Մայլզ Դեւիսի, Սոննի Ռոլինզի, Դեյվ Բրուբեքի, Լուի Արմսթրոնգի եւ ջազի այլ երաժիշտների հետ: Columbia Records եւ Warner Bros. ընկերություններում նա հասել Է երկարատեւ ձայնասկավառակների եւ ալբոմների տարածմանը՝ կենդանի կատարումներով: Նրա շնորհիվ ձայնասկավառակների հետ հնարավոր Է դարձել ձեռք բերել նոտաների ներդիրներ: Ավագյանն արժանացել Է բազմաթիվ պետությունների պարգեւների, այդ թվում՝խորհրդային Լենինի շքանշանին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

ՌԴ ԱԽ քարտուղարը ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի առևտրատնտեսական կապերի զարգացումը

Հայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումը

Թուրքիայի հետախուզության ղեկավարը հայտնել է Դոհայում Վենսի և Ռեզայիի հնարավոր հանդիպման մասին

Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթներով ինն ամսում արգելադրվել է շուրջ 24,3 միլիարդ դրամի գույք

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ է ուղարկում արտերկիր՝ կիբերհարձակումները կանխելու համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը