Life

Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը

1 րոպեի ընթերցում

Սերժ Թանկյանն այսուհետ կզբաղվի նաև զարդերի արտադրությամբ. նա ցուցադրել է իր թողարկած զարդը

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը հանրությանը ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը. երգիչն այսուհետ զբաղվելու է նաև զարդերի արտադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երգիչը «Ինստագրամ»-ի իր էջում ներկայացրել է իր իսկ կողմից նախագծված զարդի` «ամենատես աչք»-ի լուսանկարը:

«11 տարեկանից սկսած՝ ես ոսկերչական բիզնեսում օգնել եմ իմ հորեղբորը: Համալսարանն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել եմ իր հետ եւ նրանից շատ բաներ եմ սովորել առևտրի, բիզնեսի, կյանքի մասին: Ինձ համար մեծ պատիվ է մշակել իմ սեփական ոսկերչական շարքը»,-գրել է երգիչը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում