Ս. Սարգսյանը շնորհավորել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` ծննդյան օրվա առթիվ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն առավոտյան հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ եւ շնորհավորել նրան` ծննդյան 53-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: