Պաշտոնական

Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Բելառուս խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկը եւ հանձնաժողովի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Նրանք եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել հուշամատյանում:

«Այն, ինչ տեսանք ու լսեցինք, իհարկե, չի տեղավորվում նորմալ մարդու ուղեղում եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր նման բան պատահել: Ոչնչացվել են խաղաղ ու անմեղ մարդիկ, ովքեր ցանկացել են ապրել իրենց հարազատ հողում»,-ասել է Բոլեսլավ Պիրշտուկը:

Նա հույս է հայտնել, որ պատմական ճշմարտությունը կվերականգնվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում