Տարածաշրջանային

Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իսմաիլ Քահրամանը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի մեջլիսի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իսմաիլ Քահրամանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20-ին ընտրել են մեջլիսի խոսնակ. պաշտոնավարումը առաջիկա երկու տարիների ընթացքում ևս շարունակելու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Իսմաիլ Քահրամանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Մեջլիսի նախագահի ընտրությունները արդյունք են տվել միայն քվեարկության երրորդ փուլից հետո, երբ Քահրամանը ստացել է այդ փուլի համար պահանջվող 276 քվեն:

Քահրամանը մեջլիսի նախագահի պաշտոնում էր ընտրվել 2015 թվականի նոյեմբերի 22-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո: 2017-ի նոյեմբերի 22-ին լրանում է այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը: Համաձայն Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնադրության՝ ամեն նստաշրջանում մեջլիսի նախագահի ընտրություն է կատարվում երկու անգամ՝ 2-ական տարով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում