Մարզային

Գեղարքունիքում այլեւս Շորժա անվանմամբ բնակավայր չկա

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում  այլեւս  Շորժա  անվանմամբ բնակավայր չկա

ԳԱՎԱՌ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շորժա նախկին համայնքը, ընդգրկվելով խոշորացված Շողակաթ համայնքի կազմում, արդեն վերանվանվել է Շողակաթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, Շողակաթ համայնքի կազմավորումից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորումից հետո, համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշման, նախկին Շորժա բնակավայրը, որպես Շողակաթ համայնքի կենտրոն եւ նստավայր, վերանվանվում է Շողակաթ:

«Շորժայի անվանափոխության խնդիրը մեր կողմից դրվել էր տարիներ առաջ եւ այդ օտարահունչ անվանման փոխարեն առաջարկվել էր Շողակաթ տարբերակը, ինչը եւ հավանության առաջացավ կառավարության, ինչպես նաեւ մեր բնակչության կողմից: Մենք այլեւս Շորժա անվանմամբ բնակավայր չունենք, այլ ունենք Շողակաթ բնակավայր, որը համանուն համայնքի կենտրոնն է»,- նշեց Սուլիկո Շուշանյանը:

Նույն աղբյուրի հավաստմամբ՝ Շողակաթում արդեն նշանակված են համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի վարչական ղեկավարները: Նախկին համայնքի ղեկավարներից վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել են Արտանիշի նախկին գյուղապետ Կարեն Շուշանյանը, Ջիլի նախկին գյուղապետ Միքայել Ղարիբյանը, Աղբերքի նախկին գյուղապետ Վասիլ Աղասարյանը: Դրախտիկում վարչական ղեկավար է նշանակվել Կարեն Ղալեչյանը, Ծափաթաղում՝ Դավիթ Գզողյանը: Ծափաթաղի նախկին գյուղապետ Թագուհի Բոյախչյանը նշանակվել է Շողակաթ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում