Վահրամ Բաղդասարյանը բյուջեի նախագծում կայուն տնտեսական աճի հիմքեր է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2018 թ. պետական բյուջեի նախագիծը ապագա տարիների համար տնտեսական կայուն աճի ապահովման հիմքեր ստեղծող ծրագիր է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Նախորդ կառավարություններն էլ իրենց ներկայացրած նախագծերում փորձել էին ապագայում տնտեսական կայուն աճի ապահովման հիմքեր դնել, սակայն իրացման հետ կապված խնդիրներ եղել են: Հիմա մենք գնահատականը տալիս ենք հիմքերին, քանի որ բավականին հեռանկարային հիմքեր են դրված ներկայացված նախագծում: Արդյունքների մասին կխոսենք մի փոքր ուշ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաղդասարյանը:

Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ կառավարության առաջին քննադատներից մեկը ինքը կլինի, եթե մեկ տարի հետո տեսնի, որ կանխատեսումները չեն իրականացվել: «Ամեն դեպքում, կառավարությունը ներկայացրել է ոչ թե ուռճացված, այլ իրատեսական բյուջեի նախագիծ, որում դրված են ապագայում կայուն տնտեսական աճի ապահովման հիմքեր և մոտեցումներ»,- նշեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընգծում է, որ հարկավոր է շատ զգույշ լինել մակրոտնտեսական ցուցանիշների դեպքում, քանի որ, եթե թեկուզ մեկ տարի մակրոտնտեսական ցուցանիշները իրատեսական չեն լինում, հաջորդ տարիներին դրա հետևանքները բացասական առումով զգացվում են: «Եթե նայեք, ներկայացված բյուջեի նախագծում մակրոտնտեսական ցուցանիշները իրատեսական են: Եթե այս հիմքերով մենք զարգացում չապահովենք, դրա գնահատականը նույնպես կտանք»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա