Մարզային

Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներում բնակավայրերի վարչական ղեկավարներն արդեն նշանակված են

2 րոպեի ընթերցում

Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներում բնակավայրերի վարչական ղեկավարներն արդեն նշանակված են

ԳԱՎԱՌ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ եւ Վարդենիս խոշորացված համայնքներում նորընտիր համայնքի ղեկավարների կողմից նոյեմբերի 20-ի դրությամբ արդեն նշանակված են բնակավայրերի վարչական ղեկավարները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Հարությունյանը, համայնքի կազմում ընդգրկված Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ Այրք բնակավայրերում նշանակվել են նախկին համայնքների ղեկավարները՝ համապատասխանաբար, Արտյոմ Երանոսյանը, Էդիկ Մինասյանը եւ Արտյոմ Շաբոյանը: Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի տեղեկացմամբ՝ Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում եւս վարչական ղեկավարներ են նշանակվել նախկին համայնքների ղեկավարները՝ բացառությամբ Վահանի նախկին գյուղապետ Գուրգեն Բալյանի:

Այսպիսով՝ Անտառամեջում վարչական ղեկավար է նշանակվել Կառլեն Մարտիրոսյանը, Ձորավանքում՝ Նիկոլայ Խալաթյանը, Դպրաբակում՝ Հովհաննես Նազլուխանյանը, Այգուտում՝ Մխիթար Կարապետյանը, Գետիկում՝ Սարգիս Այունցը, Մարտունիում՝ Արթուր Ասատրյանը, Կալավանում՝ Սամվել Ծատուրյանը, Թթուջրում՝ Վիգեն Սահակյանը: «Վահանում այժմ, համաձայն գործող կարգի, նշանակվել է բնակավայրի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ որ կարվի համապատասխան նշանակումը»,-նշեց Վազգեն Ադամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում