ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ Մոհամմեդ Ալիաբադիին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, üիզիկական դաստիարակության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալիաբադիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել չորրորդ համահայկական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, կողմերը բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակը եւ գոհունակությամբ նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները նոր որակ են հաղորդում երկկողմ գործակցությանը: Զրուցակիցները խոսել են մարզական ոլորտում երկու երկրների հետագա համագործակցության մասին` այդ ուղղությամբ կարեւոր քայլ համարելով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ ԻԻՀ üիզիկական դաստիարակության կազմակերպության միջեւ Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: