Տարածաշրջանային

Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է մի շարք մանրամասներ նոյեմբերի 15-ին Անկարայում փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի որոշ խորհրդականների հետ հանդիպման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Շիրինօղլուն հայտնել է, որ Անկարա գնալու պատճառը Չավուշօղլուին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելն է եղել (Հաքան Չավուշօղլուն փոխվարչապետի պաշտոնին է նշանակվել 2017 թվականի հուլիսի 19-ին):

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ցանկություն է ունեցել հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ նախագահը գտնվել է Կատարում:

«Խնդրեցի, որպեսզի շուտափույթ կերպով որոշում կայացվի պատրիարքական ընտրության վերաբերյալ, սակայն Չավուշօղլուն հայտնեց, որ պատրիարքի ընտրության հարցով զբաղվում է ներքին գործերի նախարարությունը: Նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս նախարարությունն այս հարցով հանդես կգա հայտարարությամբ»,- ասել է Շիրինօղլուն:

Չավուշօղլուի հետ հանդիպմանը հաջորդել է հանդիպումն Էրդողանի խորհրդականների հետ: Նա հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ որևէ քննարկում հայ համայնքի վերաբերյալ չի եղել:

Պետրոս Շիրինօղլուն հայտնի է Թուրքիայի իշխող շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2017 թվականի հունվարի 18-ին նա նախագահական պալատում հանդիպել էր Էրդողանի հետ: Վերջինս խոստացել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով զբաղվել ապրիլին նախատեսվող սահմանադրական հանրաքվեից հետո: Այդուհանդերձ, նոր պատրիարք ընտրելու գործընթացը մինչ օրս մնում է չհանգուցալուծված:

Ուշագրավ է նաև այն, որ Շիրինօղլուն բազմիցս խոսել է Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահի պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նա հայտնի է նաև մեծ ճնշման ներքո Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ ունեցած սերտ կապերով:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում