Մարզային

Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել ռուս զինվորի անհետացման մասին

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել ռուս զինվորի անհետացման մասին

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս զինվորի անհետացման մասին Շիրակի մարզի դատախազությունը հաղորդագրություն չի ստացել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

«Ինչպես դատախազությունը, այնպես էլ ոստիկանությունը նման տեղեկություն ու նման տվյալներ չունեն: Ես դրա մասին իմացել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներից, բայց պաշտոնական տեղեկություններ չկան»,-նշեց Կարեն Գաբրիելյանը: Ավելի վաղ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Գյումրիում «Մուշ» թաղամասի բնակիչներն ահազանգել են, թե զինվորական համազգեստով երկու երիտասարդ լուսանկարը ձեռքերին փնտրում են զինծառայողի։ Գյումրու 102-րդ ռազմաբազան այս մասին հաղորդագրություն չի տարածել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում